|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գագիկ Իսագուլյանը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթը որևէ բանի հետ չի կապում, թեև, ըստ նրա, նաև ինչ-որ «մեսիջներ» կային՝ ուղղված մեր հարևաններին։
«Ամենակարևորը՝ հորդորենք մեր սպաներին, որ ապահովեն զինվորների կայուն բարոյահոգեբանական վիճակը, այդ դեպքում զենքերի տեսակները, որակը ու քանակը չէ, որ ինչ-որ բան կարող է փոխել, դրա վառ ապացույցն է 90 ականների պատերազմը»,- ասաց նա։
Իսկ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը կցանկանար, որ «լափածները» ետ բերեին։ «Զորահանդեսները մարտական ոգու բարձրացման համար կարևոր նշանակություն ունեն»,- ասաց նա։