|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Demokrathaber-ի հաղորդմամբ՝ կողմերի միջև տեղի ունեցած` մեկուկես ժամ տևած հանդիպումը եղել է փակ: Նրանք անդրադարձել են Սիրիայի ճգնաժամին, Կիպրոսի խնդրին, ԻՇԻՊ-ի դեմ պայքարին, ինչպես նաև հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:
Հանդիպման գլխավոր թեմաներից է եղել նաև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու հարցում Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող` ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը: