|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հատուկ շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ:
«Նախագահ Օբամայի եւ Ամերիկայի ժողովրդի անունից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող անկախության տոնի կապակցությամբ:
Միացյալ Նահանգները շատ կարեւորում է Հայաստանի եւ ձեզ բոլորի հետ մեր ջերմ բարեկամությունը: Անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել եւ իմ կառավարությունը նախատեսում է շարունակել ձեզ հետ սերտ աշխատանքը, աջակցելով երկկողմ բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանության ու տարածաշրջանային խաղաղությանը»:
Վերջում Քերին հայ ժողովրդին ցանկացել է խաղաղություն եւ բարօրություն: