|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է անկուսակցական, ինքնաառաջադրված թեկնածու Թովմաս Շահվերդյանը: Նրա օգտին քվեարկել է 4 428 քաղաքացի:
Մյուս թեկնածուների՝ ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Աշոտ Ղալաչյանի օգտին 2440 քաղաքացի է քվեարկել, ինքանառաջադրված, անկուսակցական Ռազմիկ Տերտերյանի օգտին՝ 3031, անկուսակցական, ԲՀԿ-ի կողմից առաջադրված Արշալույս Մեջլումյանի օգտին՝ 608 քաղաքացի: