|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետության համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 17-ին Նոր կյանք գյուղում Armtimes.com-ի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու, Նոր Խարբերդի 16/02 ընտրատեղամասում ընտրողների կուտակումների, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Աշատարակի որոշ ընտրատեղամասերում արձանագրած խախտումների, Բյուրականի 15/02 ընտրատեղամասից դուրս կատարված քվեարկության, Ջրառատ գյուղում կատարված խախտումների վերաբերյալ՝ ԶԼՄ-ների հրապարակած ահազանգերով:
Բոլոր ահազանգերը գրանցվել են ոստիկանության բաժինների կողմից և ստուգվում են: