|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ավարտվեց բռնցքամարտի` Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը:
Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճեց 3 մեդալ: 64 կգ քաշային Տոնի Գալստյանը եզրափակչում պարտվեց Վրաստանը ներկայացնող Էսկերխան Մադիևին և նվաճեց արծաթե մեդալ:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ: Մադոյանը կիսաեզրափակչում պարտվեց ղազախ Սադրիդին Ահմեդովին, իսկ Հովհաննիսյանը Ուկրաինան ներկայացնող Վյաչեսլավ Գավիրլյուկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 8 բռնցքամարտիկներ: