|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նիստում հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է ՀԶՀ 2015 թվականի ծրագրային և այլ միջոցառումների ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը, հաստատել` 2016 թվականի բյուջեն, ՀԶՀ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով մրցույթի անցկացման կարգը, անդրադարձել այդ նպատակով մրցույթ հայտարարելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու հարցերին:
Օրակարգային այլ հարցերով փոփոխություններ են կատարվել ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք որոշումներում: Ներկայացված հարցերի առնչությամբ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել. հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեության և ծրագրերի շարունակականության ապահովման ուղղությամբ: