|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ: ՀՀ օմբուդսմենը նշել է, որ Արցախում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես խորհրդարանի կողմից ձեւավորվող օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ:
Այնուհետեւ քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտապանության մեխանիզմների օրենսդրական կատարելագործմանը, Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: