|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, որին կհաջորդի ՀՀԿ Խորհրդի նիստը. քննարկելու են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, կառավարության կադրային փոփոխությունները, նոր վարչապետի թեկնածության հարցը:
ՀՀԿ ԳՄ և Խորհրդի անդամների առաջին արձագանքները վարչապետի հրաժարականին յուրատեսակ են. ոմանք հրաժարվում են պատասխանել որևէ հարցի, ոմանք` խուսափում մեկնաբանելուց:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին լրագրողները հարցրեցին, թե անսպասելի՞ էր, արդյոք, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Նա հաստատեց, որ անսպասելի էր: «Կարող ա հիմա մի քայլ հետ գնաս, ընկնես, մեռնես, ամեն ինչն էլ անսպասելի ա»,- պատասխանեց պատգամավորը: