|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ավտոպատահար խորհրդարանում. ավելի ճիշտ, պատահարը տեղի է ունեցել հայրենի խորհրդարանի հին եւ նոր մասնաշենքերի միջակայքում։
Երեկ, հետմիջօրեին, նշված վայրում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փորձել է անձամբ վարել ծառայողական «Տոյոտա Քեմրին»։ Դատելով ամենից, Նաիրա Զոհրաբյանը մեքենա վարելու փոքրիկ դաս է վերցրել իր վարորդից, բայց թերեւս շատ սկսնակ վարորդների նման, շփոթել է «գազի» ու «արգելակման» ոտնակները։
Մեր ունեցած տեղեկություններով, մեքենան կորցրել է կառավարումն ու հայտնվելով կանաչապատ տարածքում, բախվել է եղեւնիներից մեկին։ Բարեբախտաբար պատգամավորն ու իր վարորդը չեն տուժել։ Ավտոմեքենան, իհարկե, վնասվել է, ու եղեւնին էլ է բավականին ծռվել։
Ինչպես ասվում է նման դեպքերում, «ինչ լինում է՝ թիթեղին թող լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: