|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ երեկոյան՝ Ժամը 23։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Հայաստանում ՌԴ դեսպանատանը տղամարդու դի կա։ Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Տղամարդու մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն, դեպքի կապակցությամբ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը ՌԴ քաղաքացի` 52-ամյա Անդրեյ Սմիրնովն էր, որը ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։