|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր երկիր` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ և անշահախնդիր բարեկամությունը` այն դիտարկելով որպես մեր հաջողությունների առանցքային բաղադրամասերից մեկը: