|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի պետական անվտանգության ծառայություն ահաբեկչություն է կանխել: Ձերբակալվել է 7 մարդ. հայտնում է Грузия-Онлайн-ը:
Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Նրանք փորձել են պայթեցնել Ռուսաստանն ու Հայաստանը միացնող գազատարը:
Ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի, նաև` պարեկապահակային ծառայության մեկ բարձրաստիճան ոստիկան՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, ևս մեկ քաղաքացի` ահաբեկչության մասին իմանալու և չհայտնելու համար:
Հետաքննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ հակահետախուզության դեպարտամենտը: