|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 9-ին Նախիջևանի հետ սահմանը հատած` Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչ Հենրիկ Աղեկյանը դեռևս գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և ձերբակալվածի կարգավիճակում է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:
Գրասենյակից մեզ տեղեկացրին նաև, որ այսօր ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Աղեկյանին և նրան հնարավորություն տվել ընտանեկան բնույթի տեղեկատվություն փոխանցելու հարազատներին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հենրիկ Աղեկյանը հատել էր սահմանն ու հայտնվել ադրբեջանական տարածքում: Որոշ տեղեկություններով՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, նախկինում հաճախ է կորել: