|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բուժում է ստանում օգոստոսի 15-ին Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6 զինծառայող. Yerkir.am-ին հայտնեց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով՝ բոլոր տուժածները գտնվում են հիվանդասենյակներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Նշենք, որ վթարից հետևանքով հոսպիտալ էր տեղափոխվել 9 զինծառայող, իսկ 7 զինծառայող էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիշյալ հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 2 զինծառայող:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով կողաշրջվել էր ՊՆ-ին պատկանող Sadko մակնիշի ավտոմեքենան: