|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանության տեղակատվության եւ հասարակայնության հըետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրում է.
«Երեկվա միջադեպը իրենց մութ նպատակների համար զենք դարձնելով՝ ոմանք ինչ-որ անհարիր կայքից պրինտ արած լուսանկարներ են ցույց տալիս, ու մյուս ոմանք էլ կուլ են տալիս խայծը, այն դեպքում, երբ նվազագույն բանականություն ունեցողն էլ կտեսնի, որ այդ պրոֆիլը հենց երեկ է բացվել, բոլոր լուսանկարները տեղադրված են 27.07.2016, քոմենթ անողների էջերն էլ դատարկ, որովհետև նույնպես երեկ ու այսօր են բացված: Ակնհայտ ու պարզ է, որ որոշ պրիմիտիվ անձանց կողմից այս արշավը ձեռնարկվել է կառույց շահարկելու համար, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մարդու են վիրավորում: Եվ չի էլ հետաքրքրելու, քանի դեռ դեմքի լուրջ արտահայտությամբ ճերմակահեր տղամարդը զարմանալիորեն իրեն հավատացողներին շուրջը հավաքած՝ էժան ու ինֆանտիլ բացահայտումներ է անում: Այս կարգի ծանծաղ ու տգեղ շահարկումների սիրահարներին խորհուրդ եմ տալիս հասունանալ գոնե իրենց անձնագրային տարիքի չափ և այսպիսի տղայական մտածողություն ու վարք չփաթաթել մեր երկրի ու ժողովրդի վզին»: