|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Պարզվում է, բացի բժշկական խմբի հերթափոխ ապահովելուց, Սասնա ծռերը նաեւ պահանջում են, որ պատգամավորները գան եւ հանդիպեն իրենց հետ եւ որ հնարավոր լինի կազմակերպել այդ հանդիպումը ՊՊԾ գնդի տարածքում:
Լրագրողների հարցին, թե ինչու՞ են ցանկանում հանդիպել պատգամավորների հետ, Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ դա իրենք գիտեն, ինքը ընդամենը փոխանցում է «Սասնա ծռեր»-ի պահանջը: