|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, Խորենացի փողոցում իր ելույթի ժամանակ մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանը չի հրաժարվել Սերժ Սարգսյանի hրաժարականի պահանջից:
«Ես ներկա եմ եղել Վիտալի Բալասանյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա հանդիպմանը եւ կարող եմ հավաստիացնել, որ Բալասանյանը Սեֆիլյանի բառերը ներկայացրել է կոնտեքստից դուրս` խեղաթյուրելով իրականությունը», - ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Ենիգոմշյանը կոչ արեց իշխանություններին եւ իրավապահ մարմիններին` պայմաններին ապահովել, որ Ժիրայր Սեֆիլյանը որեևէ կերպ անձամբ դիմի ժողովրդին եւ վերահաստատի իր դիրքորոշումը: