|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում Էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել Է 4,9 տոկոսով։ Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ Էին արձանագրվում, ԷլԷներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ 1,5 տոկոսով աճել էր։ Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս մեր արդյունաբերությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան անցած 2015 թվականին։ Սակայն նույն պաշտոնական վիակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել։ Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։