|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ նշելով, որ կողմերի միջև տեղի ունեղած հեռախոսազրույցը առաջինն է Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Կայքի փոխանցմամբ՝ Օբաման նշել, որ պատրաստ են հարկ եղած դեպքում օգնել Թուրքիային՝ ռազմական հեղաշրջման գործով հետաքննության հարցում:
Օբաման նաև հորդորել է Էրդողանին՝ չհրաժարվել ժողովրդավարական սկզբունքներից:
Սպիտակ տունը նաև անդրադարձել է Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջին: Հայատրարության համաձայն՝ սկսվել է Գյուլենի արտահանձնման վերաբերյալ քննարկումների գործընթացը: