|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեմ եմ զենքի միջոցով երկրի ներսում հարցեր լուծելուն: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը` խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման մասին:
Նա նշեց, որ այս պահին շատ «հարմար» պահ էր Հայաստանում լարվածություն ձեռք բերել` այն դեպքում, երբ հակառակորդ պետություններում էլ կա լարվածություն: Բայց, ըստ նրա, մեզ անհրաժեշտ էր իրականում պահպանել ոչ լարված իրավիճակը:
«Չգիտեմ ինչու և ինչ միջոցներով` շատ նվիրվալ տղերքի միջոցով, որոնց ես շատ հարգում ու սիրում եմ, կարողանում են դրսի ուժերն այդ լարվածությունն այստեղ շարունակել: Այնպես չէ, որ իշխանությունն աչքիս լույսն է, բայց այս պահին նման իրավիճակ ստեղծել, մեղմ ասած, սխալ է»,-ասաց Ամալյանը: