|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆեթուլլահ Գյուլենը, ում պաշտոնական Անկարան մեղադրում է զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ, հայտարարել է, թե ինքը կապ չունի հեղաշրջման փորձի հետ:
«Ես խստորեն դատապարտում եմ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Որպես տարբեր ռազմական հեղաշրջումներից տուժած մարդ՝ ես հատկապես վիրավորական եմ համարում նման ակցիաներին մասնակցելու մասին մեղադրանքները»,- ինչպես հաղորդում է Reutesr-ը, իր հայտարարության մեջ ասում է Գյուլենը:
Նա նաեւ նշել է, որ չի բացառվում, որ հեղաշրջումը բեմադրված է եղել հենց Էրդողանի կողմից` սեփական իշխանության ամրապնդման համար: