|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արժույթի միջազգային հիմնադրամը նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիային նավթ է վաճառում:
Ըստ Evrensel-ի՝ «Սիրիայի պատերազմի տնտեսությունը» վերնագրով զեկույցում հըրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ ԻՊ-ն օրական 30.000-80.000 բարել անմշակ նավթ է վաճառում Իրաքին, Հորդանանին, Լիբանանին, Թուրքիային և հենց Սիրիայի կառավարությանը:
Կայքը հիշեցնում է նաև ՌԴ պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տեղեկությունները, թե Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքը անմիջական կապի մեջ է ԻՊ-ի հետ՝ նավթի առևտրի հարցով: