|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սարաջիի գլխավորած պատվիրակությանը:
Արփինե Հովհանիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ, և որ երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունը թևակոխել է խորացման ու զարգացման նոր փուլ:
ԻԻՀ Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սարաջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված հրավերը՝ փոխադարձ այցով Իրանում գտնվելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր: