|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Թեժ գիծ» ծառայությունը ստացվել է 8223 հեռախոսազանգ: 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 7490 հեռախոսազանգ:
Հնչել են բազմաբնույթ հարցեր, գերակշիռ մասը` տեղեկատվական բնույթի (5765 հեռախոսազանգ): Բնակչությանը հետաքրքրել են նաև մինչև 7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության` 291, ծննդօգնության` 198, մասնագիտացված բուժօգնության` 284, առողջության առաջնային պահպանման օղակի` 343, դեղերի քաղաքականության` 276, տեսչական բնույթի` 127, աշխաատնքային իրավահարաբերությունների` 18, սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի` 421, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բուժօգնության` 219 վերաբերյալ հարցեր:
Զանգերից 213-ը չեն առնչվել ՀՀ առողջապահության նախարարության գործառույթներին:
«Թեժ գիծ» ծառայությունը ստացել է օձի խայթոցի 47 դեպքի մասին ահազանգ:
Համակարգի աշխատանքից շնորհակալական 21 զանգ է հնչել:
Եղել են նաև բողոքներ` 125, որոնք զեկուցվել են ՀՀ առողջապահության նախարարին և աշխատակազմի ղեկավարին:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել են, տրվել սպառիչ պատասխաններ և լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ:
Առողջապահության նախարարություն