|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` հուլիսի 8-ի առավոտյան, ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ չի լսել կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է եղել, և միայն հետ գալիս տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենաները ու իմացել, որ կրակել են:
«Նոյեմբերյան գնալուց առաջ էլ եղել եմ գյուղապետարանում, որն ամենամոտն է Ադրբեջանին, բայց որևէ կրակոց չեմ լսել»,- ասաց Սահակյանը:
Նա նաև ասաց, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով կատարվել է շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ճանապարհով: