|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ից 7-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այցի շրջանակներում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ: Հայաստանի գլխավոր դատախազության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը և Էմիլ Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: