|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է մոբիլիզացնի քաղաքական կամքը և քայլեր ձեռնարկի այնպիսի մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպիսիք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչություններն անմեղ մարդկանց կյանք են խլել, Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի հանդեպ սպառնում է իրենց` միասնական, խաղաղ և ազատ Եվրոպայի տեսլականին, իսկ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեն բարձրացնում է եվրոպական ինտեգրման ապագայի վերաբերյալ կարևոր հարցեր: