|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների մասին. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը: Նախագահները պայմանավորվել են շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը այդ ուղղությամբ` ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ: