|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի Քնեսեթում հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու: Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, այս մասին Զորյան ինստիտուտին տված հարցազրույցում հայտնել է իսրայելցի պատմաբան և ցեղասպանագետ Յաիր Աուրոնը:
Ըստ ցեղասպանագետի` Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից՝ մտավախություն ունենալով իրենից հեռացնել Թուրքիայի կառավարությանը, որը ժամանակին Իսրայելի հիմնական դաշնակիցն էր համարվում, ինչպես նաև ԱՄՆ-ին: