|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:
Զվարթնոց օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական ծառայության, հոգեբանական ծառայության և լրատվական ծառայության ներկայացուցիչները: Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ:
Տեղեկանում ենք ԱԻՆ կայքից: