|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են այսօր կայացած` Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը:
Demokrathaber-ն ու մյուս կայքերը ուշադրության են արժանացնում այն փաստը, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը կայացել է 7 ամիս անց՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նաև տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում նախագահները հանդիպելու որոշում են կայացրել:
Հիշեցնենք, որ այսօր Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը տևել է 40 րոպե: Բացի Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից, կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր: