|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնության շրջանակում հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին են փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիրներ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Ռազմական բժշկության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող համալիրները կփոխանցվեն առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին՝ դաշտային պայմաններում զինծառայողների բուժսպասարկումը լիարժեք ապահովելու համար:
«Աջակցենք մեր պաշտպաններին» նախաձեռնության շրջանակներում մարդասիրական օգնություն է ցուցաբերվում նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին