|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ գործունեությունը հայապահպանության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում և իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետը ներկայացրել է կուսակցության ծրագրերը և նշել, որ կուսակցությունը պատրաստ է շարունակել աջակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծմանը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ազգային ինքնության ու լեզվի պահպանման, մայր հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի շուրջ։