|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մեկնարկային օրը մրցագորգ են դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող` հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Սերգեյ Սիմոնյանի մրցակիցն իտալացի Ջովանի Ֆրենին է: 60 կգ քաշային Խումարյանը կպայքարի ուկրաինացի Ալեքսանդր Խրուշինի հետ, իսկ 74 կգ քաշային Բաղդասարյանը ուժերը կչափի թուրք Սերքան Աքոյունի հետ:
96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում: