|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հովհաննես Հարությունյանը մեղադրվում է Երևանում վճարման տերմինալ վնասելու մեջ: Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Համաձայն մեղադրական եզրակացության` Հարությունյանը, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 9 հասցեում տեղադրված «Թել Սել» ՓԲԸ-ին պատկանող տերմինալի միջոցով ցանկանալով լիցքավորել հեռախոսը, տերմինալի ընդունիչի մեջ գցել է 300 ՀՀ դրամ գումար, սակայն տեխնիկական պատճառներով լիցքավորում չի կատարվել, որից հետո, հիշյալ հանգամանքից վրդովված, քարով հարվածել է տերմինալի էկրանին և, դիտավորությամբ վնասելով այն, ընկերությանը պատճառել զգալի չափի` 150.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Հիշյալ գործը ընդունվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ, մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: