|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում՝ հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» հարցին, և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Նախարարը նշեց, որ կառավարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի: Նախագիծը անվանափոխության մասին է, որը հնարավորություն կտա խմբակցություններին կատարելու ոչ միայն կազմի, այլ նաեւ անվան փոփոխություն:
Հիշեցնենք, որ այս նախագծով ԱԺ ՕԵԿ խմբակցությունը վերանվանվելու է «Հայկական վերածնունդ» խմբակցություն: