|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բունդեսթագում Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում պահանջել է արգելել Ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած 11 խորհրդարանականների դեմ սպառնալիքներ հնչեցրած անձանց, այդ թվում՝ Էրդողանի մուտքը Գերմանիա:
Ըստ Birgun-ի՝ Դաղդելենը հայտնել է, որ սոցցանցերում իր դեմ արշավ է սկսվել՝ անգամ իր հասցեին մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչում: Օգտատերերից մեկը նրան «հայ պոռնիկ» է անվանել, իսկ մյուսը՝ 100 հազար եվրո պարգևավճար խոստացել նրան սպանողին:
Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրք նախարար Այդան Օզողուզը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում Գերմանիայում գործող թուրքական կազմակերպություններին խորհուրդ է տվել ողջամտության կոչով հանդես գալ: Նա նշել է, որ թեև Գերմանիայում ապրող թուրք պատգամավորները չեն մոռացել իրենց ծագումն ու արմատները, այնուամենայնիվ, չեն պատրաստվում Թուրքիայի համար դառնալ խամաճիկ: