|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն:
«Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին:
Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել և գնահատվել են թե՛ բազմահազար ընթերցողների և թե՛ գրականագետների կողմից, ինչի վառ վկայությունը վերջերս Ձեզ շնորհված Պուլիցերյան մրցանակն է:
Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն:
Հայաստանում սիրում են Ձեզ և հպարտանում Ձեզնով»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: