|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նրանք մահացան, որ մենք ապրենք» խորագրով բալետը հեղինակավոր «Էմմի» հեռուստատեսային մրցանակի է արժանացել:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը` Emmy Awards 2016 Ceremony ամենամյա 45-րդ մրցանակաբաշխության ժամանակ մրցանակը շնորհվել է բալետի պրոդյուսերներ Դայանա և Չարլզ Պասկերյաններին:
«Էմմի» մրցանակը Սան Ֆրանցիսկոյի Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան շնորհում է հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար: Այս տարի ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել 67 անվանակարգերում` 757 անգլերենով և 179 իսպաներենով:
«Նրանք մահացան, որ մենք ապրենք» բալետը ներկայացված էր Արվեստ-ժամանցային ծրագիր անվանակարգում:
Բալետի մենակատար Դավիթ Կարապետյանը այնքան է տպավորվել Սան Ֆրանցիսկոյի Մաունթ Դևիդսոն լեռան վրա Ցեղասպանության հիշատակին նվիրված խաչը տեսնելով, որ որոշել է ցեղասպանությունը վերապրած նախնիների պատվին բալետ բեմադրել, որին մասնակցել են նաև բալետի արտիստներ Սան Ֆրանցիսկոյից: