|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը, հայտարարել է, թե Մոսկվայի համար անհասկանալի է՝ ինչու է Երեւանում տեղադրվել Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծողներից Գարեգին Նժդեհի արձանը:
«Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի ցանկացած դրսևորումների հերոսացմանը նույնպես բոլորը լավ գիտեն: Եւ դա ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել տվյալ արձանը, չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ազգի անմահ հերոսության մասին», - ասել է Զախարովան:
Միաժամանակ նա շեշտել է, որ Մոսկվայի համար այդուհանդերձ որոշիչ է Երևանի վերաբերմունքը Հայրենական պատերազմում հաղթանակի հիշատակի պահպանմանը և Մայիսի 9-ի տոնին: Զախարովան ընդգծել է, որ Հայաստանը ՄԱԿ ռասսիզմի, նացիզմի ու նեոնացիզմի դեմ պայքարի կոչ անող բանաձևի համահեղինակն է: