|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ Demokrathaber-ի՝ ասորիների ցեղասպանության հետազոտությունների «Սեյֆո» կենտրոնի նախագահ Սաբրի Աթմանը նամակով դիմել է Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ առաջարկելով Նոբելյան մրցանակ շնորհել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած` ծագումով թուրք 11 պատգամավորներին, որոնց թվում է նաև օրինագիծը պատրաստած՝ Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը:
Հիշեցնենք, որ Էրդողանը կասկածի տակ էր դրել սույն պատգամավորների՝ թուրք լինելու փաստը՝ կոչ անելով «նրանց արյունը լաբորատորիայում հետազոտել»: