|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Այսօր ռինգ դուրս եկան Հայաստանի 4 ներկայացուցիչ: 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտություն կրեցին, իսկ 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ տարան և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ սա Նարեկի 2-րդ մենամարտն էր: Երեկ ռինգ էր դուրս եկել և հաղթանակ տոնել նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը:
Հայաստանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 9 մարզիկով: