|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Միդյաթ շրջանում ոստիկանատան շենքի մոտ պայթուցիկով մեքենա է պայթեցվել:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունի հետևանքով մահացել է 2 ոստիկան, վիրավորվել՝ 22 մարդ: Նրանցից 4-ի վիճակը ծանր է:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան փորձել է մուտք գործել ոստիկանատան տարածք:
Հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են մարել պայթյունից հետո առաջացած հրդեհը: Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մեծ վնասներ է կրել:
Պայթյունն իրականացնողների ինքնության մասին դեռևս չի հաղորդվում: