|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պոլսահայությունը խիստ վրդովված է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը սկանդալային նամակից, հատկապես` այն հանգամանքից, որ Աթեշյանն իր նամակը հղել է «Թուրքիայի հայ համայնքի և համայն հայության» անունից:
Թուրքական կայքերում լայնորեն և ճոխ կերպով լուսաբանված` Աթեշյանի նամակի վերաբերյալ լուրերի տակ մեկնաբանություններ արած թուրքահայերի հիմնական մասը Աթեշյանի նամակը «քծնող» է որակել: Նրանք արձանագրել են նաև փաստը, որ Աթեշյանը իրավունք չունի նման հայտարարությամբ հանդես գալու համայն հայության անունից՝ Էրդողանի հակահայ քաղաքականությանը մաս կազմելով:
Մեկնաբանություններ արած թուրքահայերից ոմանք, սակայն, համաձայն են Աթեշյանի արտահայտած մտքի հետ, թե «մի շարք իմպերիալիստական ուժերի կողմից օգտագործվում է հայ ժողովուրդը»: