|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 4-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի պատշգամբներից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1994 թ.-ին ծնված Զ. Ն.-ի (ՌԴ քաղաքացի) ինքնասպանության փորձը:
Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: