|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին վերաբերող խնդիրներ: Հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն: Մրցույթի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելը: