|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հերքում են սոցիալական կայքերում լայնորեն շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն ազատվել են իրենց պաշտոններից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով թուրքական Rotahaber լրատվամիջոցը:
Սոցցանցերում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հաքան Ֆիդանը, ազատվելով վերոնշյալ պաշտոնից, իբր նշանակվել էր Ճապոնիայում Թուրքիայի արտակարգ և Լիազոր դեսպան, իսկ Սինիրլիօղլուն՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան: