|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ զրույցում մենաշնորների ու ստվերի մասին խոսելիս ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն անսպասելի հայտարարություն արեց` ասելով, որ ստվերը եղել է, կա ու կմնա, որովհետև այն դժվար է իսպառ վերացնել:
Ըստ ՊԵԿ փոխնախագահի` թեև կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, ծախսերն են ուռճացնում կամ ձգտում են եկամուտներ ավելի շատ ստանալ, քան պետական բյուջե վճարել: Աս երևույթը, ըստ Ալավերդյանի, բնական է ու կա բոլոր երկրներում: Եվ եթե արևմտյան երկրներում այդ ամենն այլ բնույթ է ստանում, Հայաստանում դա շատ տեսանելի է, և դրա հետևանքները զգացվում են:
Հարցին, թե ինչո՞ւ ավտոմեքենայի համար սահմանված մաքսավճարները հրապարակային չեն, Ալավերդյանը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ ամեն ինչ գրեն ու փակցնեն թերթերին:
«Հացի, դեղորայքի մասին չեք խոսում, միշտ կպնում եք այդ ավտոմեքենաներին, ի՞նչ եք ուզում: Ես չեմ կարծում, որ դա հանրային կդառնա, որովհետև, այդ մեքենաների ցանկի հետ կապված, մենք անպայմանորեն գործ կունենանք այդ ոլորտից եկամուտների մեծ անկումների հետ»,- ասաց նա: