|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը դեռ 1 տարի առաջ ԱԺ լսումների ժամանակ ասել էր, որ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով իրենց մի շարք առաջարկներ բանակի արդիականացման հետ կապված անտեսում է:
Այսօր` լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նախ նշեց, թե ով է Կարեն Վարդանյանին լիազորություններ տվել` նման հայտարարություններ անելու:
«Միգուցե եղել են առաջարկություններ, բայց դրանց մեծ մասը զուրկ են եղել լուրջ առաջարկ լինելուց` ես ինքս գիտնական եմ և շատ լավ հասկանում եմ այդ ամենը: Մարդկանց թվում է` եսիմ ինչեր են հայտնաբերել, բայց որ նայում ես, հավերժական շարժիչ են ստեղծել: Պետք չէ բոլորին հավատալ, մերժվող մարդիկ միշտ ասում են, թե պետությունն իրենց չի հասկանում»,-ասաց Հարությունյանը: